Իսրայելի Ցրիֆին քաղաքում մարտի 2-ին կազմակերպված բանջարեղենային կարվինգի (քանդակ) մրցաշարի կազմակերպիչ
Taste of peace խոհարարական կազմակերպության ղեկավար, շեֆ-խոհարար Սարգիս Յակուբյանը հպարտ է, որ մրցաշարի երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի քաղաքացի Սահակ Դանիելյանը:
NEWS.am-ի հետ զրույցում Իսրայելում գործունեություն ծավալող Սարգիս Յակուբյանը պատմեց, որ իրենց նպատակն էր կազմակերպել մրցաշար, որին կմասնակցեն խոհարարներ՝ անկախ կրոնական եւ ազգային պատկանելությունից:
«Մրցաշարի մասնակիցները 20-ն էին: Մեր նպատակն էր Իսրայելում վերադարձնել բանջարեղենային կարվինգի մշակույթը: Առաջին տեղը զբաղեցրեց արաբ քրիստոնյա Փիթեր Հեննան, երկրորդը՝ Սահակ Դանիելյանն էր, որի աշխատանքն ինձ զարմացրեց, իսկ երրորդը՝ կիսով չափ հրեա, կիսով չափ ռուս աղջիկ էր՝ անունը Մարինա»,- ասաց Սարգիս Յակուբյանը:
Նշենք, որ Taste of peace միջազգային կազմակերպություն է, մասնաճյուղեր ունի աշխարհի տարբեր երկրներում:





























