Julien's Auctions աճուրդի տունը վաճառքի է հանել Էլվիս եւ Փրիսցիլա Փրեսլիի ամուսնության վկայականը։ Լոտի արժեքը կարող է կազմել 25-35 հազար դոլար։
Աճուրդի է հանվել նաեւ երաժշտի հյուրախաղերի ֆիրմային ավտոբուսը։ Բացի այդ, երգչի երկրպագուները կարող են գնել նաեւ Փրեսլիի «պինգվինի» սեւ-սպիտակ կոստյումը, որով նա ելույթ էր ունեցել Լաս Վեգասում, Gibson կիթառը եւ նրա անձնական եւ երաժշտական գործունեության հետ կապ ունեցող այլ իրեր, գրում է Gazeta-ն։
Julien's Auctions-ը հիշեցրել է, որ 2015թ. նշվում է Փրեսլիի 80-ամյակը։ Աճուրդը կկայանա մայիսի 16-ին Նյու Յորքի Hard Rock Cafe-ում։




























