2014թ. Skoda չեխական ավտոարտադրողը իր 120-ամյա պատմության մեջ առաջին անգամ իրացրել է ավելի քան 1 մլն մեքենա։ Այս մասին գրում է Gazeta-ն։
Ապրանքանիշի համաշխարհային վաճառք ծավալները աճել են 12.7 տոկոսով եւ կազմել 1 037 200։
Ապրանքանիշի ռեկորդային ֆինանսական արդյունքները ներառում են նաեւ վաճառքից ստացվող եկամուտների աճը, որը կազմել է 13 տոկոս (11.8 մլրդ եվրո)։ Օպերացիոն եկամուտը աճել է 56.5 տոկոսով եւ կազմել 817 մլն եվրո, ինչը կազմում է վաճառքի ընդհանուր ծավալի 7 տոկոսը։





























