Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում գնդակը գտնվում է թուրքական դաշտում, որի մասին խոսում է ոչ թե հայկական կողմը, այլ արդեն միջազգային հանրությունը: Այս մասին, այսօր` հուլիսի 22-ին Սեւանում «Միասին» շարժման երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Կարելի է ֆուտբոլ լավ չխաղալ, բայց չտեսնել, որ գնդակը գտնվում է քո դաշտում, երբ այդ մասին աղաղակում են դաշտի տրիբունաները, հարթակները, դա արդեն այլ ոլորտից է»,- ասել է նախարարը:




























