Բրիտանիայի քաղաքացիները 1915 թվականի իրադարձությունները դիտարկելու են՝ անկախ կրոնական պատկանելությունից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց Պահպանողական կուսակցությունից բրիտանական պատգամավոր, Եվրախորհրդարանի անդամ Սայադ Քարիմը, ով Հայաստանում է Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
Հարցին, թե Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ ինչ կարծիք կարող են ունենալ Բրիտանիայի իսլամական կազմակերպություններն ու ակտիվիստները, պատգամավորը պատասխանեց, որ երկիրը հարցն ամենեւին չի դիտարկում կրոնական տեսանկյունից:
«Միացյալ Թագավորության յուրաքանչյուր քաղաքացի դա համարելու է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ գոյություն ունեցող խնդիր: Կրոնի գործոնն այս դեպքում ազդեցություն չի ունենա, եւ հիմնականում այն պատճառով, որ այդ տարիների սարսափելի կոտորածներից տուժածները Օսմանյան կայսրության հպատակներ էին: Այդ պատճառով, ժամանակակից համատեքստում հարցը պետք է լուծվի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ»,- նշեց Քարիմը:





























