Մի ոտքով Եվրամիության, մյուսով՝ Եվրասիական միության մեջ կանգնելու փորձը կարող է բարդ լինել։ Այդ մասին Երեւանում կայացած ասուլիսում հայտարարել է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Հեյդի Հաութալան (Ֆինլանդիա)։

Նա ուշադրություն է հրավիրել վեհաժողովի պատրաստած փաստաթղթի վրա, որտեղ նշվում է, թե յուրաքանչյուր երկիր պետք է հստակ հասկանա, թե նման բալանսը երկու ինտեգրացիոն դաշինքների միջեւ անհնար է։

Հայաստանի նկատմամբ այդ ակնարկը շարունակել է նրա գործընկեր Բորիս Տարասյուկը, նկատելով, որ «չի կարելի կիսով չափ հղի լինել եւ մնալ կես ճանապարհին»։