Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, մարտի 18-ին, ժամը 22.52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշիսյան փողոցի թիվ 63/1 շենքի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարանի խոհանոցում այրվել է թախտ, որը մարվել է հարեւանների ուժերով. բնակիչները բացակայում են:

Տեղեկատվություն է ստացվել հյուրասենյակում հայտնաբերվել է դի: