Ռուսաստանցի լրագրողներ Դմիտրի Կիսիլյովին եւ Անդրեյ Կոնդրաշովին «անցանկալի անձ» են հայտարարել Մոլդովայում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

«Այո, իսկապես, այդ անձինք նշված են օտարերկրյա քաղաքացիների ցանկում, որոնց մուտքը Մոլդովա արգելված է: Համապատասխան որոշումը կայացրել է Միգրացիայի եւ ապաստանի բյուրոն»,-ասել են մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ Կիսիլյովի եւ Կոնդրաշովի նկատմամբ արգելքը կգործի 5 տարի: