Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը չի բացառում, որ առաջիկայում իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմի։
Այսօր՝ մարտի 19-ին, լրագրողները Գագիկ Մելիքյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է ՀՀԿ-ն կոալիցիա կազմի ՀՅԴ-ի հետ։
«Քաղաքականության մեջ ոչինչ բացառել հարկավոր չէ, բայց այդ ուղղությամբ քննարկումներ չկան»,- ասաց խմբակցության քարտուղարը։
Նշենք, որ ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ ՀՀԿ-ն կոալիցիա է կազմելու ՀՅԴ-ի հետ։





























