Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը անտարբեր է թողել ռուսաստանցիների ավելի քան 1/3-ին։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «Լեւադա կենտրոնի» հարցման արդյունքները։
Նեմցովի սպանության վիշտը կիսել է ՌԴ քաղաքացիների 26 տոկոսը։ 17 տոկոսը տարակուսանք է հայտնել, եւս 8 տոկոսը՝ զայրույթ,
Հարցվածների 44 տոկոսը չի հավատում, որ հանցագործության պատվիրատուին կգտնեն։ Հարցվածների 58 տոկոսը չի հավատում Նեմցովի սպանության գործում իշխանությունների մասնակցությանը, իսկ 15 տոկոսը պնդում է հակառակը, 26 տոկոսն էլ չի կարողացել պատասխանել այդ հարցին։
Հարցումն անցկացվել է Ռուսաստանի 46 շրջանների 1.6 հազար բնակիչների շրջանում։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիսի Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի ուշ երեկոյան Մեծ Մոսկվորեցկ կամրջի վրա։




























