Սաուդյան Արաբիան հունվարին նավթի արտահանման ծավալները մեծացրել է՝ վերջին 11 ամիսների ընթացքում հասցնելով առավելագույնի։ Այս մասին վկայում են Joint Organisations Data Initiative-ի (JODI) վիճակագրական տվյալները։

Ընթացիկ տարվա առաջին կեսին արտասահմանյան մատակարարումները աճել են 7,8 տոկոսով եւ կազմել օրական 7.47 մլն բարել։ Համեմատության համար նշենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին այս ցուցանիշը կազմում էր 6.93 մլն բարել։ Սաուդյան Արաբիայում նավթարդյունահանման ծավալները հունվարին աճել են 0.5 տոկոսով եւ կազմել օրական 9.68 մլն բարել, մեջբերում է Bloomberg-ը JODI-ի հրապարակած տվյալները։ 

Նշենք, որ Սաուդյան Արաբիան ՕՊԵԿ-ի անդամներից ամենախոշոր նավթարդյունաբերող երկիրն է։ Երկրորդ տեղում գտնվող Իրաքը հունվարին կրճատել է նավթի արդյունահանման ծավալները 14 տոկոսով՝ հասցնելով օրական 2.54 մլն բարելի։  Քուվեյթի նավթարդյունաբերության ծավալները աճել են 20 հազար բարելով եւ կազմել օրական 2.03 մլն բարել, գրում է «Ինտերֆաքս»-ը։