Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում չեն դիտել «Թղթե տնակ» ամերիկյան սերիալը: Այս մասին հաղորդում է «Նորությունների ռուսական ծառայությունը»:

Նա նաեւ նշել է, որ Վլադիմիր Պուտինին չեն զեկուցել իր կերպարը սերիալի երրորդ սեզոնին օգտագործելու մասին:

«Չեն դիտել եւ չեն զեկուցել: Նրա կերպարի օգտագործման մասին չեն լսել»,-ասել է Պեսկովը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ սերիալում նկարահանվում են ռուսական հայտնի Pussy Riot փանք խմբի անդամներ Նադեժդա Տոլոկոնիկովան եւ Մարիա Ալյոխինան: