Մոսկվայի բորսայում, այսօր՝ մարտի 19-ին, եվրոյի փոխարժեքը նվազել է 64 ռուբլուց: Դեկտեմբերից հետո նման բան առաջին անգամ է տեղի ունենում:

Գործարքների հենց առաջին րոպեներից եվրոյի փոխարժեքը նվազել է 60 կոպեկով: Ժամը 10.30-ին այն կազմել է 64,15, ինչը 40 կոպեկով ցածր է նախորդ օրվա փակման գնից:

Իր հերթին դոլարի փոխարժեքն աճում է մարտի 18-ի կտրուկ անկումից հետո: Դոլարի փոխարժեքն աժել է 53 կոմեկով՝ հասնելով 59,87 ռուբլու, հաղորդում է Lenta-ն: