Մայիսի 17-ին Լոռու,Սյունիքի, Տավուշի մարզերի մի շարք համայնքներում տեղի կունենան առաջին տեղական հանրաքվեները՝ համայնքների միավորման՝ խոշորացման հարցով։ Նման որոշում է կայացվել այսօր՝ մարտի 19-ին, կառավարության նիստում:
Որոշման գրավոր հիմնավորման մեջ նշվում է, որ եթե նախկինում հիմնականում գործում էր «մեկ գյուղ-մեկ համայնք» սկզբունքը, ապա հիմա պետությունը պատրաստվում է խոշորացնել տեղի համայնքները: Դրա համար 14 խմբերում հավաքվել են մի քանի գյուղեր կամ քաղաքներ:
Առաջին երեք պլոտային նախագծերը հանրաքվեի կդրվեն մայիսի 17-ին: ԴՐանք կլինեն Լոռիի մարզի Թումանյան քաղաքը եւ հարակից գյուղերը, Սյունիքի մարզի Տաթեւ գյուղն ու հարակից գյուղերը, ինչպես նաեւ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքն ու հարակից գյուղերը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ սա շարունակական բնույթ է կրելու:




























