«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, քարտուղար՝ Վահե Էնֆիաջյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:
Նա նշեց, որ Նաիրա Զոհրաբյանը եւ Վահե Էնֆիաջյանը ընտրվել են միաձայն: Նիստին չեն մասնակցել պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը եւ Աբրահամ Մանուկյանը: ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել 11 պատգամավոր, որոնք կմնան խմբակցության կազմում:





























