Հայաստանի ԱԷԿ մոտակա գոտում արձագանքման համակարգ կստեղծվի։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է մարտի 19-ին կայացած Կառավարության նիստում։
Ինչպես ասված է որոշման գրավոր հիմնավորման մեջ, մեկ տարի անց՝ 2016թ. մարտին, պլանավորվում է ավարտին հասցնել անհրաժեշտ սարքավորումների սմետան, իսկ 2017թ. հունվարին՝ կազմակերպել գնման գործընթացը։ 2017թ. դեկտեմբերին տեխնիկան կհանձնվի շահագործման, իսկ ԱԷԿ գոտու բնակավայրերի հետ այն համատեղ շահագործելու մասին պայմանագիր կնքվի։
Հիշեցնենք, որ 2017թ. գարնանը Հայաստանի ԱԷԿ-ը կապիտալ վերանորոգման պիտի ենթարկվի, ինչը հնարավորություն կտա դրա շահագործումը շարունակել մինչեւ 2026թ.։ Անհրաժեշտ միջոցները կտրամադրի Ռուսաստանը, իսկ աշխատանքները կիրականացվի «Ռուսատոմ Սերվիս» ՓԲԸ եւ հայ մասնագետների համատեղ ջանքերով։




























