Երեւանի Ավան թաղամասի Չարենց փողոցի շենքերից մեկի բակում մարտի 19-ին ժամը 01:00-ի սահմաններում դի է հայտնաբերվել:

NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ահազանգը ստացել են ժամը 01:10-ին: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 24-ամյա Մարիամ Ս.-ի դիակը: Պարզվել է, որ վերջինս ցած է նետվել իր բնակարանի խոհանոցի պատուհանից: