Հայաստանի կառավարությունը համաձայն է կրկնակի անգամ մեծացնել ֆիզիկական անձանց բանկային ավանդների փոխհատուցման երաշխիքները: Համապատասխան փոփոխություններ պարունակող օրինագիծը նախաձեռնել են ՆՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ու նույն խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Կառավարության այսօրվա նիստում Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշել է, որ եթե հիմա դրամով ավանդները փոխհատուցվում են մինչեւ  4 մլն դրամի չափով, իսկ դոլարով ավանդների դեպքում՝ մինչեւ 2 մլն դրամի չափով (փոխարժեքով հաշված) , հիմա պատգամավորներն առաջարկում են կրկնապատկել այդ շեմը մինչեւ համապատասխանաբար 8 մլն դրամի եւ 4 մլն դրամի:

Սաֆարյանը հավելել է նաեւ, որ տեսականորեն կարելիէ այդ շեմը հասցնել 10 մլն դրամի եւ 5 մլն դրամի: