Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն այսօր՝ մարտի 19-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի նկուղային հարկում ռումբ կա տեղադրված (ֆոտոռեպորտաժ):
NEWS.am-ին ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը` սակրավորներով, ՃԿԿ ԱԻ արձագանքման եւ օպերատիվ խմբերը:
Այս պահին ուսանողներին տարհանում են:
Դեռեւս հայտնի չէ՝ ահազանգը համապատասխանում է իրականությանը, թե ոչ:





Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























