Lufthansa-ի օդաչուները մեկ օրով՝ մինչեւ մարտի 20-ը, երկարաձգել են սկսած գործադուլը։ Այս մասին հայտնել է Գերմանիայի Vereinigung Cockpit քաղավիացիայի օդաչուների արհմիությունը, գրում է The Wall Street Journal-ը։ Այսպիսով՝ ավիաընկերությունը չի աշխատի 3 օր։ Lufthansa-ի դուստր ավիաընկերությունները՝ Germanwings-ը եւ Eurowings-ը չեն մասնակցում գործադուլին, գրում է Gazeta-ն։

Մարտի 20-ին աշխատանքի դուրս չեն գա փոքր եւ միջին հեռավորության չվերթները։

Մարտի 18-ին չեղյալ էին հայտարարվել 1400 չվերթներից 750-ը։