Երեւանի Ավան վարչական շրջանի Չարենցի թաղամասի շենքերից մեկի 8-րդ հարկի պատուհանից մարտի 19-ին` ժամը 01:00-ի սահմանում իրեն նետած 24-ամյա Մարիամը մեկ շաբաթ առաջ էր երեխա ունեցել: Հարեւանները NEWS.am-ին ասացին, որ զարմացած են, թե ինչու է Մարիամը նման քայլի դիմել:

«Կեսարյան հատումով երեխա էր ունեցել, ընդամենը երեկ էր հիվանդանոցից դուրս գրվել և հենց նույն օրն էլ ինքնասպանություն գործեց: Իրեն լավ էր զգում, չգիտեմ, թե ինչու է այդ քայլին գնացել: Ընտանիքում ոչ մի խնդիր չունեին, շատ լավ մարդիկ են»,-ասաց հարևանուհին:

Նա պատմեց, որ Մարիամի հայրական տունը նույն շենքի 7-րդ հարկում է, իսկ Մարիամն իր ամուսնու հետ վարձով էր ապրում շենքի 8-րդ հարկում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Ավան վարչական շրջանի Չարենցի թաղամասի  շենքերից մեկի բակում մարտի 19-ին ժամը 01:00-ի սահմանում դի է հայտնաբերվել:  Դեպքի վայր մեկնած՝ ոստիկանության օպերատիվ խումբը հայտնաբերել էր 24-ամյա Մարիամի դիակը: Պարզվել է, որ վերջինս ցած է նետվել իր բնակարանի խոհանոցի պատուհանից: