Հարավկորեական Kia ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Optima-ի էսքիզը: Ընկերությունը խոստանում է նորույթը ցուցադրել Նյու Յորքի ավտոսրահի ժամանակ:
Նոր Optima-ն իր նախորդներից առանձնանալու է ավելի ոճային արտաքինով: Այս սեդանի շնորհանդեսից հետո ավտոընկերությունը ծրագրում է նույն մոդելը ներկայացնել արդեն ունիվերսալ թափքով:
Ըստ Informing-ի, հենց այս տարբերակը կարող է ներկայացվել նաեւ նոր՝ հիբրիդային շարժիչով:
Առաջարկվելու է 2.0 եւ 2.4 լիտր ծավալով, համապատասխանաբար, 150 եւ 180 ձիաուժ հզորությամբ շարժիչով երկու տարբերակ:





























