Այսօր՝ մարտի 20-ին, շատ երկրներ նշում են Առանց մսի միջազգային օրը (International Day Without Meat): Այդ օրը խանութներում եւ ռեստորաններում միս չեն վաճառում, իսկ ակտիվիստները բուսակերություն, ինչպես նաեւ կենդանիների հանդեպ լավ վերաբերմունք եւ շրջակա միջավայրի պաշտպանություն են քարոզում:
Որոշ երկրներում տոնը պետական աջակցություն է ստացել: Օրինակ՝ Շրի Լանկայում իշխանության ներկայացուցիչները սուպերմարկետների սեփականատերերին համառորեն խորհուրդ են տալիս հրաժարվել մսամթերք վաճառել:
Վիճակագրության համաձայն, մարդկությունն ամեն օր ավելի քան 60 մլն կենդանի է սպանում (առանց հաշվի առնելու ձկներին եւ կակղամորթներին)՝ սննդում օգտագործելու նպատակով: Մինչ այդ, շուրջ մեկ միլիարդ մարդ աշխարհում սովի է մատնված եւ մաքուր խմելու ջրի պակաս ունի, իսկ բուսակերությանն անցումը թույլ կտա լուծել այդ խնդիրը:




























