Ուրուգվայում արգենտինական օդանավ է աղետի ենթարկվել: Այս մասին մարտի 19-ին հաղորդում է Buenos Aires Herald պարբերականը:

Օդանավը աղետի է ենթարկվել Լագունա Սաուսե քաղաքի օդանավակայանից թռչելուց հետո, Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքից ոչ հեռու, հաղորդում է Lenta-ն:

Արգենտինայում գրանցված Beechcraft C90 օդանավում եղել է 10 մարդ՝ 8 ուղեւոր եւ անձնակազմի 2 անդամ: Նրանց ճակատագրի մասին ոչինչ չի հաղորդվում:

Դեպքի վայր են մեկնել վթարային ծառայությունները: Աղետի պատճառները ճշտվում են: