Ավստրալիայում 84 տարեկան հասակում մահացել է երկրի նախկին վարչապետ Մալքոլմ Ֆրեյզերը: Նա մահացել է այսօր՝ մարտի 20-ի առավոտյան, Մելբուռնում, հաղորդում է Reuters-ը:

Մալքոլմ Ֆրեյզերը 1955-ին պատգամավոր է ընտրվելԱվստրալիայի ազատական կուսակցության կողմից, 1966-ին նշանակվել է բանակի հարցերով նախարար, իսկ 1969-ին՝ պաշտպանության նախարար: Աշխատելով կառավարությունում նա հասցրել է նաեւ 2 անգամ լինել կրթության եւ գիտության նախարար:

Ֆրեյզերը Ավստրալիայի կառավարությունը ղեկավարել է 1975-83 թվականներին:

Վարչապետի պաշտոնում Ֆրեյզերի գլխավոր քաղաքական որոշումը Ասվտրալիայի ներգաղթի քաղաքականության ազատականացումն է եղել: