Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջույն է փոխանցել մահացած գրող Խորխե Աբելարդո Ռամոսին՝ ծաղրի առարկա դառնալով իր ընդդիմախոսների շրջանում, գրում է Venezuela Al Dia-ն:

Միջադեպը տեղի է ունեցել գրքի տոնավաճառի ժամանակ, որտեղ Մադուրոն զրուցել է տարբեր երկրներից ժամանած գրողների հետ, հաղորդում է Lenta-ն:

Տեսնելով Ռամոսի «Լատինամերիկյան ազգի պատմությունը» գիրքը Արգենտինայի տաղավարում, նախագահը խնդրել է գրողին փոխանցել իր ողջույնները:

«Նա մահացել դեռ 20 տարի առաջ»,- հայտարարել է նրա կողքին կանգնած խմբագիրը: «Վայ, Աստված իմ»,-արձագանքել է Մադուրոն:

Այս միջադեպն ուրախացրել է Մադուրոյի մրցակից եւ նախագահի նախկին թեկնածու Էնրիկե Կապրիլեսին: «Նիկոլասը՝ պատմաբան»,-հեգնանքով արձագանքել է նա: