Brent տեսակի նավթը այսօր՝ մարտի 20-ին, թանկանում է դոլարի՝ այլ համաշխարհային արժույթների նկատմամբ փոխարժեքի անկման ֆոնին: Այս մասին են վկայում տորգերի արդյունքները:

Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինն աճել է 0,46 տոկոսով՝ հասնելով 54,68 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,11 տոկոսով՝ հասնելով 43,91 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նավթի գներն աճում են դոլարի արժեզրկման ֆոնին: ԱՄՆ դաշնային պահուստային համակարգից հայտնել են, որ ապրիլին վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը քիչ հավանական է: