ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարող էր բազմամիլիոնանոց առանձնատուն գնել Հավայան կղզիների Ուեյմանալոյի լողափին։ Այս մասին գրում է KITV4-ը։

Տունը եւ նրան կից տարածքը գնելու մասին շշուկները սկսել էին շրջանառվել 2 շաբաթ առաջ։ Համաձայն պաշտոնական տեղեկությունների՝ առանձնատունը գնել է փաստաբան ոմն Սեթ Մադորսկին, որը նախագահ Օբամայի ծանոթներից է։

Կղզու բնակիչները կարծում են, որ Օբամայի՝ այնտեղ տեղափոխվելը տարբեր հետեւանքներ կունենա։ «Գաղտնի ծառայությունները մշտապես պետք է հետեւեն նրան, իսկ մենք փոխադրամիջոցների հետ կապված տարբեր խնդիրներ կունենանք»,- նշել է տեղաբնակներից մեկը։ Մեկ այլ բնակիչ նշել է, որ ինքը Օբամայի երկրպագուն է եւ շատ ուրախ է, որ նախագահն այնտեղ մշտական բնակարան կունենա, գրում  է Gazeta-ն։

Առանձնատունը կառուցվել է 1933թ.։ Այն ունի 3 հա հողատարածք, թենիսի դաշտ, նավակների տուն։ Տունը վերանորոգման կարիք ունի, սակայն չնայած այդ հանգամանքին այն վաճառվել է 8.7 մլն դոլարով։