Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Իրաքի Մոսուլի նահանգում ավերել են Մար Բենհամի հին կաթոլիկ վանքը: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Շինությունը ոչնչացնելու համար գրոհայինները պայթուցիկներ են օգտագործել: Պայթյունի ականատես են դարձել տեղի բնակիչները, որոնք էլ այդ մասին հայտնել են լրագրողներին, հաղորդում է Gazeta-ն:

Նշվում է, որ վանքը կառուցվել է 4-րդ դարում՝ ասորացի թագավոր Սենհարեբի հրամանով: Պատմաբանները ենթադրում են, որ Սենհարեբը վանքը կառուցել է, որպեսզի դրանով քավի սեփական երեխաներին սպանելու մեղքը, որոնք քրիստոնեություն էին ընդունել: