Հունաստանը վարկատուներից գումար չի ստանա, քանի դեռ երկրում անհրաժեշտ բարեփոխումներ չի անցկացրել։ Այս մասին Բրյուսելում հույն վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, Եվրահանձնաժողովի եւ Եվրոպական կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ավարտին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

ԵՄ ինստիտուտների համատեղ կոմյունիկեում ասված է, որ Հունաստանը բարեփոխումների կոնկրետ ցուցակը պետք է ներկայացնի առաջիկա օրերին։ Իր հերթին Մերկելը հիշեցրել է, որ Աթենքը վարկ կստանա միայն պայմանավորված բարեփոխումներն իրականացնելուց հետո։

Ավելի վաղ Հունաստանը խնդրել էր երկարաձգել ֆինանսական օգնության ծրագիրը, որը սպառվել էր 2015թ. փետրվարին։ Երկրի իշխանությունները պարտավորվել էին լրացուցիչ կառուցվածքային բարեփոխումներ անցկացնել երկրում եւ ոչ մի որոշում չկայացնել միակողմանի կարգով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։