ԵՏՄ-ն նավթի ցածր գների լուրջ փորձարկում է անցնում: Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ցավոք, մեր միություն լուրջ փորձությունների է ենթարկվում, որովհետեւ նվազել են նավթի արտահանման գները եւ Ռուսաստանում, եւ Ղազախստանում: Մենք գիտեինք, որ այդպիսի ռիսկեր կան եւ գնային անհամաչափություն ու ալեկոծում կա»,-ասել է Նազարբաեւը՝ Աստանայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:





























