Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում չի կարելի ժխտել բարի կամքի արտահայտությունը: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, Երեւանում ընթացող ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստում հայտարարել է բրիտանացի պատգամավոր Սայադ Քարիմը: «Չի կարելի չհամաձայնել, որ սահմանը պետք է բացվի առանց նախապայմանների»,-ասել է նա:

«Մեկ տարի առաջ թուրքական կողմը հայտարարեց, որ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները սառեցված են, թեեւ մեռած չեն: Մենք հասկանում ենք, որ կատարվել է որոշակի դիվանագիտական աշխատանք։, եւ չենք բացառում բարի կամքի դրսեւորումը, բայց դուք չեք կարծո՞ւմ, որ հայկական կողմն, օրինակ, կարող է ինչ-որ քայլ անել, ասենք, ինչ-որ տարածքներ հանձնի, ոչ բուն Ղարաբաղի, այլ նրա շուրջ գտնվողն, որ դա կոգն հարցի լուծմանը»,-հայտարարել է Քարիմը:

Ի պատասխան ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ բոլոր միջազգային կառույցներ, այդ թվում ԵՄ-ն, ինչպես նաեւ Հայաստանը բազմիցս հայտարարել են, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, որ նախապայմանների առաջադրումն անընդունելի է: