Երեւի թուրքերը մտածում էին, թե հայերին բնաջնջելով՝ աշխարհը վերջապես կմոռանա հայերի եւ Հայաստանի մասին, սակայն դարավոր մշակույթ եւ քաղաքակրթություն ստեղծած ազգը հնարավոր չէ ոչնչացնել։ Այս մասին Երեւանում մարտի 20-ին՝ «Արարատի ստորոտին» խորագրով միջազգային մեդիա ֆորումի վերջին օրը, հայտարարեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

«Այս 100 տարիների ընթացքում հայ ազգը վերածնվել է»,- հայտարարեց նախարարը՝ ընդգծելով, որ թուրքերը փորձել են ոչնչացնել մի ամբողջ քաղաքակրթություն։ Ըստ Հասմիկ Պողոսյանի՝ մշակութային ցեղասպանությունը շատ ավելի վաղուց էր սկսվել։ «Հայերը նպաստել են նաեւ այլ մշակույթների կայացմանը եւ անհերքելի է համաշխարհային քաղաքակրթության մեջ հայ ազգի ունեցած ներդրումը»,- արձանագրել է նախարարը։