ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը այս պահին բացառում են Ռուսաստանը SWIFT միջազգային վճարումների համակարգից անջատելու հնարավորությունը։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ պաշտոնական անձանց։ Ըստ պարբերականի՝ նման քայլը շատ կողմնակի վնասներ կհասցներ։ Այսուհանդերձ արեւմտյան երկրների կառավարությունները կպահեն Ռուսաստանի վրա ազդելու այս լծակը՝ գործադրելով այլ ճնշման միջոցներ։

Ռուսական բանկերը SWIFT միջազգային վճարումների համակարգից անջատելուն կողմ են ամերիկացի մի քանի հանրապետական սենատորներ եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, գրում է Lenta-ն։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը SWIFT-ից անջատելու հարցը 2014թ. ամռանը բարձրացրել էր Եվրախորհրդարանը։ Բելգիայում տեղակայված SWIFT-ի ղեկավարությունը բազմիցս հայտարարել էր, թե չի պատրաստվում փակել իր ծառայությունները Ռուսաստանի համար։