Մարտի 20-ին, ժամը 11.36-ին ահազանգ է ստացվել, Երեւանի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 70 շենքի մոտակայքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել է, սլաքն ընկել է շենքի տանիքին. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 61 հասցեում կառուցվող շենքի շինարարական աշխատանքներն իրականացնելիս վերամբարձ կռունկը խափանվել է եւ սլաքը ինքնաբերաբար մոտեցել եւ հարվածել է թիվ 70 շենքի 16-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբի պատին. տուժածներ չկան: