Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոն է ստացել Իսլամական համագործակցության կազմակերպության կողմից ստեղծված Իսլամական զարգացման բանկում։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով որոշել էր ակտիվ քաղաքականություն չմտնել, համաձայնվել է աշխատել Իսլամական զարգացման բանկի ղեկավար խորհրդի խորհրդատվական կազմում։
Բանկի կենտրոնակայանը գտնվում է Սաուդիան Արաբիայի Ջիդդե քաղաքում։ Բանկի անդամ են հանդիսանում 56 երկիր։




























