2015 թվականի արդյունքներով, ԱՊՀ երկրների ՀՆԱ-ն 1.4%-ով անկում կապրի: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Աստանայում Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարների հետ հանդիպումից հետո:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, ՌԴ նախագահը նաեւ առաջարկում է խոսել Բելառուսի եւ Ղազախստանի հետ արժութային միություն ձեւավորելու մասին:
«Կարծում ենք՝ ժամանակն է խոսել հեռանկարում արժութային միավորում ձեւավորելու հնարավորության մասին»,- խոսելով դրամային քաղաքականության համակարգումը շարունակելու մասին՝ ասել է Պուտինը: Նրա խոսքով, «ուս-ուսի տված աշխատելով»՝ ավելի դյուրին կլինի պաշտպանել ընդհանուր ֆինանսական շուկան:





























