Պետք չէ տրվել թշնամանքին ու մաղձին, այլ սիրել սեփական պետությունն ու ժողովրդին եւ մտածել նրանց մասին: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Սիրիր քո պետությունն ու ժողովրդին եւ միշտ մտածիր նրանց մասին: Դարեր շարունակ մենք միշտ կորցրել ենք, որովհետեւ չենք հետեւել այդ պարզ ու հստակ մտքին: Դրանից էլ անկում են ապրել մեր թագավորությունները»,-հավելել է Գայուստ Սահակյանը:
Հարցին, թե չի՞ նույնականացնում պետությունն ու գործող իշխանությունը, ԱԺ նախագահը պատասխանել է. «Ոչ մի դեպքում. ես խոսում եմ հայրենիքի հանդեպ սիրո մասին»:





























