Հնդկաստանում 2 տոննա կշռող պողպատե գիրք են ստեղծել, որը հավակնում է աշխարհի ամենածանր գրքի կոչմանը:

Ըստ Times of India-ի, Բուդդայի կյանքի մասին գիրքը հանրությանն է ներկայացվել հնդկական Ագրա քաղաքում: Հինգ սանտիմետր հաստությամբ 24 պողպատե էջերի վրա փորագրված է «Բուդդան եւ նրա դրահման» 400 էջանոց ստեղծագործության տեքստը, որը գրել է Հնդկական սահմանադրության հիմնական հեղինակ Բհիմրաո Ռամջի Ամբեդկարը:

Informing-ի փոխանցմամբ, գրքի շնորհանդեսը նվիրված է հնդիկ քաղաքական գործչի՝ Ագրա կատարած այցի տարեդարձին: Dhamma Bhoomi Foundation բուդդայական կազմակերպության ղեկավար Բհանտե Կարունաշիպ Ռահուլը շնորհանդեսից հետո հայտարարել է, որ հիմա Ագրան աշխարհին ցույց տալու բան ունի: