Ամերիկյան J.D. Power and Associates ընկերությունը լավագույն դիլերային ծառայություններն ունեցող ավտոմոբիլային ընկերությունների վարկանիշն է կազմել: Պարզվում է՝ առաջատար մակնիշների շրջանում ամենից որակյալ սպասարկումը Jaguar-ինն է, իսկ զանգվածային մակնիշների շրջանում՝ Buick-ինը:
Հետազոտությունը, որի շրջանակում հարցում են անցկացրել 2010-2014 թվականների մոդելների 70 հազար սեփականատերերի շրջանում, անցկացրել են 2014-ի նոյեմբեր-դեկտեմբերին: Դիլերները գնահատվել են վերանորոգման որակի եւ արագության, ինչպես նաեւ սպասարկման կենտրոնների տեղակայման հարմարավետության եւ անձնակազմի մասին արձագանքների չափանիշներով: Այս կամ այն մակնիշի սպասարկումից «հաճախորդների գոհունակության ինդեքսը» գնահատվել է 1000 միավորանոց սանդղակով:
Ըստ Motor-ի, Jaguar-ը հաղթել է՝ հավաքելով 877 միավոր: Բոլոր արտադրողների շրջանում միջին ցուցանիշը կազմել է 852 միավոր:





























