Ֆինլանդիայում 6 մլն ավտոմեքենա է գրանցված, եւ սա այն դեպքում, երբ երկրում 5.5 մլն մարդ է ապրում:
Իհարկե, ոչ բոլոր մեքենաներն են ըստ նշանակության օգտագործվում. Ֆինլանդիայի ճանապարհներին շուրջ 5 մլն մեքենա է երթեւեկում:
Ուղեւորատար մեքենաների թիվն ավելի քիչ է. գրանցված է 3.1 մլն մեքենա, օգտագործվում է՝ 2.6 մլն-ը: Ընդ որում, ավտոմեքենաների միջին տարիքը 13.5 տարեկան է, իսկ օգտագործվող մեքենաներինը՝ 11.4:
Այստեղ ամենից տարածված մակնիշներն են Toyota Corolla-ն (շուրջ 151.000), Volkswagen Golf-ը (122.000), Toyota Avensis-ը (82.000):





























