Եմենի հարավային Էլ Հաութա քաղաքում զինված ծայրահեղականները մահապատժի են ենթարկել ավելի քան 25 զինծառայողի։ Այս մասին գրում է Sputnik գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության ծառայության կառույցներում իր աղբյուները։
«Գրոհայինները հատուկ եւ ընդհանուր նշանակության ծառայության 25 զինծառայողի փակել են Էլ Հութա քաղաքի տներից մեկում ու դաժան հաշվեհարդար տեսել նրանց հետ»,- հայտնել են գործակալության աղբյուրները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Եմենի մայրաքաղաք Սանայի միանգամից մի քանի մզկիթում մի շարք ահաբեկչական գործողություններ էին տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել էր 150 մարդ։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էին ԻՊ գրոհայինները։





























