Եմենի հարավային Լահջ նահանգում կառավարական զորքերի ու գրոհայինների միջեւ բախումներից առնվազն 30 մարդ է զոհվել։ Այս մասին գրում է Sky News Arabia-ն։
Ըստ առկա տեղեկությունների՝ անհայտ զինյալները փորձել են գրոհով վերցնել երկրի կենտրոնական բանկի մասնաճյուղը եւ համանուն բնակավայրի անվտանգության վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշենք, որ 2014թ. օգոստոսից Եմենում շարունակվում է քաղաքական ճգնաժամը։





























