ՌԴ Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանում ոստիկանները հայտնաբերել են թափանցիկ ժապավենով կապկպված տղամարդու դիակ՝ գլխին հասցված հրազենային 2 վնասվածքներից մահացած վիճակում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները։

Աղբյուրի տեղեկություններով՝ մարմնի վրա կան կապտուկներ եւ ծակող-կտրող գործիքից հասցված վնասվածքներ։

«Մարմինն ընկած էր գետնին՝ թափանցիկ ժապավենով կապկպված վիճակում, իսկ գլխին սեւ դիմակ էր հագցված։ Տղամարդը 45-50 տարեկան էր՝ ենթադրաբար կովկասցի»,- հայտնել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ մահվան պատճառը գլխի շրջանում հասցված հրազենային 2 կրակոցներն են եղել։ Մահը վրա էր հասել մարտի 20-ին։ Դեպքի վայրից առգրավվել է արտասահմանյան արտադրության ատրճանակի 2 պարկուճ։

Տարվում է հետաքննություն։