Գերմանական Der Spiegel ամսագրի խմբագիր Կլաուս Բրինկբոյմերը բացատրել է, թե ինչու պարբերականի շաբաթ օրվա համարում տեղադրվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ կոլաժը՝ Աթենքում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների նացիստների շրջապատում։

Խմբագրի խոսքով՝ կոլաժը Գերմանիային ուղղված եվրոպական հայացքի պարոդիան է։

«Հոդվածի հեղինակները լրագրողական հետաքննություն են անցկացրել Հունաստանում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Բրյուսելում եւ Բեռլինում, ու պարզել, թե ինչու հենց հիմա են վեճեր սկսվել իրավական տեսանկյունից արդեն փակված հարցի՝ Աթենքից հնչող փոխհատուցումների վճարման պահանջի վերաբերյալ»,-գրել է նա։

Spiegel-ի շապիկին նացիստների եւ Մերկելի համատեղ լուսանկարը ցնցել է համացանցը

Վերջերս Աթենքը Բեռլինից պահանջել է խոշոր փոխհատուցում վճարել այն վնասի համար, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կրել է Հունաստանը, սակայն Գերմանիայում անտեղի են համարել նման հարցադրումը, քանի որ նացիստների կողմից տուժած երկրներին վաղուց փոխհատուցում վճարվել է։