Սինգապուրի առաջին վարչապետ, այսպես կոչված, սինգապուրյան տնտեսական հրաշքի ստեղծող Լի Կուան Յուի վիճակը վատթարացել է, նա այս պահին սուր թոքաբորբ ախտորոշմամբ գտնվում է հիվանդանոցում։
Սինգապուրի բնակիչները շարունակում են ծաղիկներ, բացիկներ ու նվերներ բերել հիվանդանոց, որտեղ պառկած է 91-ամյա գործիչը։
Երկրի նախկին վարչապետը հիվանդանոց է տեղափոխվել փետրվարի 5-ին։ Մարտի 19-ին երկրի իշխանությունները հայտարարել են, որ Լի Կուան Յուն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Նա Սինգապուրի կառավարությունը գլխավորել է 1959-1990 թվականներին, որին փոխարինել է Գո Չոկ Տոնգը։ Լի Կուան Յուի գլխավորությամբ Սինգապուրը հետամնաց երկրից վերածվել է ֆինանսական կենտրոնի։




























