Բայկալում տեղի ունեցած միջադեպի զոհերի ու վիրավորների մեջ Յանուկովիչ անունով մարդ չկա։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԻՆ Բայկալի փրկարար ծառայության մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Միաժամանակ, նա հաստատել է, որ մարտի 20-ին իսկապես «Ֆոլքսվագեն» մակնիշի միկրոավտոբուսն ընկել է ջուրը, որտեղ եղել է 6 մարդ։ Նրանցից 5-ը փրկվել են, իսկ վարորդը մահացել է։ Այդուհանդերձ, փրկարար ծառայությունը մահացածի եւ վիրավորների անունները չի հայտնում։

Միաժամանակ, ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը ներկայացրել է զոհվածի անունն ու տարիքը։ Խոսքը 33-ամյա Վիկտոր Դավիդովի մասին է։ Թե ինչ ազգանունով է Ռուսաստանում ապրում Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդին, չի հստակեցվում։

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Վիկտոր Յանուկովիչ կրտսերը մահացել է Բայկալ լճում։

Լրատվամիջոցները հայտնում են Յանուկովիչի որդու մահվան մասին

http://news.am/arm/news/258265.html