Եվրոպայում ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը կոչ է արել Արեւմուտքին քննարկել Ուկրաինային օգնելու համար բոլոր միջոցներն օգտագործելու հարցը, այդ թվում զենքի մատակարարումը։

«Մենք տեսնում ենք, որ Ուկրաինայում օգտագործվում են դիվանագիտական, տեղեկատվական, ռազմական, տնտեսական գործիքներ ընդդեմ Ուկրաինայի։ Հետեւաբար, ես կարծում եմ, որ մենք Արեւմուտքում պետք է քննարկենք որպես պատասխան բոլոր միջոցներն օգտագործելու հարցը։ Դա կարող է ապակայունացնող գործո՞ն լինել։ Պատասխանն է՝ այո, բայց անգործությունը նույնպես կարող է հանգեցնել ապակայունացման»,-ասել է գեներալը՝ պատասխանելով Ուկրաինայի իշխանություններին զենք մատակարերելու հնարավորության մասին հարցին, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Բրիդլավը խոստովանել է, որ կասկածում է, թե մինսկյան պայմանավորվածությունները կկատարվեն։