Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Հեմոնդը Ռուսաստանի կազմում Ղրիմի թերակղզու ներառման տարեդարձին նվիրված պաշտոնական հայտարարությունում պահանջել է այն Ուկրաինային վերադարձնել:
«Մեկ տարի առաջ Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական բռնակցումը միջազգային օրենսդրության աղաղակող խախտում էր: Այն ցույց տվեց Ուկրաինայի իրավունքների, նրա ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության լիարժեք անտեսումը: Բացարձակապես անընդունելի է, որպեսզի Ռուսաստանն ուժ կիրառի սահմանների փոփոխության համար»,- հայտարարել է Հեմոնդը:
Նախարարը հայտարարել է, թե Մեծ Բրիտանիան չի ճանաչում Ղրիմում անցկացված հանրաքվեն եւ ընդգծել, որ «Ղրիմի բռնակցումն անօրինական էր 2014 թվականի մարտին եւ անօրինական է մնում 2015-ի մարտին»:
«Ռուսաստանը պետք է Ղրիմն Ուկրաինային վերադարձնի»,- ընդգծել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը:





























