Ստեղծված իրավիճակում Ուկրաինային նոր «Մարշալի ծրագիր» է անհրաժեշտ: Այս մասին մարտի 22-ին Բրյուսելում հայտարարել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:

«Պատերազմից հետո «Մարշալի ծրագիրն» Արեւելյան Եվրոպային թույլ տվեց վեր հառնել մոխրից եւ ամերիկյան բեռնատար ինքնաթիռներն Արեւմտյան Բեռլինի բնակիչներին օգնեցին հաղթահարել խորհրդային շրջափակումը: Ես վստահ եմ, որ այսօր դրա կարիքն ունի նաեւ Ուկրաինան՝ նոր «Մարշալի ծրագրի», որպեսզի բարդ բարեփոխումներ իրականացնի»,- կարծիք է հայտնել Կոմորովսկին:

Ըստ ՈՒՆԻԱՆ-ի, Լեհաստանի նախագահը նաեւ հավելել է, որ, իր կարծիքով, Ուկրաինային հիմա ոչ միայն ռազմական վտանգ է սպառնում: «Ամենամեծ թշնամին այդ երկրի սեփական թուլությունն ու նրա համակարգի թուլությունն է: Խորը բարեփոխումների եւ փոփոխությունների անցկացումն Ուկրաինայի հնարավորությունն է, ամբողջ Արեւելյան Եվրոպայի ապագայի բանալին: Ես նաեւ կարծում եմ, որ դա ամբողջ արեւմտյան աշխարհի բանալին է»,- ընդգծել է Կոմորովսկին: